Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննեց արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գ․ Մինասյանի որոշումը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Ըստ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի, դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ենթադրյալ խախտումներ:
Ելնելով վերոգրյալից՝ Խորհուրդը որոշեց դատավոր Էդվարդ Նահապետյանին խիստ նկատողություն հայտարարել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Կարդացեք նաև
Կիրառված տույժի տեսակին դեմ է քվեարկել ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ