Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, ով Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ մեկնել էր Կանադա` ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։
Հանդիպմանը ներկա էր Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը։ Տիար Մովսիսյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց Արթուր Հովհաննիսյանի բուժման ու պրոթեզավորման բարեհաջող ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հայրական խնամքի և հոգածության համար։
Ամենայն Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպանին, գոհունակությամբ արձանագրեց, որ վերջինս, ստանալով անհրաժեշտ խնամքն ու բուժումը, կկարողանա լիարժեքորեն վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին և իր նվիրյալ ծառայությունը բերել հայրենիքին։
Կարդացեք նաև
Հանդիպմանն Արթուր Հովհաննիսյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը և թեմակալ առաջնորդներին իր բուժումն ու ապաքինումը Կանադայում կազմակերպելու և հոգատար վերաբերմունքի համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ