Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Եթե դու որեւէ բան չես անում քո արժանապատվությունը պաշտպանելու համար, բնական է. ով, ինչ, երբ ուզի`կանի»

Դեկտեմբեր 26,2022 22:33

44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը ողջունում է շրջափակման մեջ գտնվող արցախցիների երեկվա հանրահավաքը: Սակայն նրա համոզմամբ. «Դա գուցե միջազգային հանրությանը ինչ-որ ուղերձներ կհղի, բայց ունենալ ակնկալիքներ, որ դրանից ճանապարհը կբացվի կամ խնդիրները կլուծվեն, նորից միամտություն է: Ավելի վաղ էլ եմ ասել, որ միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջեւ ակցիաները, հացադուլները որեւէ արդյունք չեն տալու, ինչպես միշտ չեն տվել: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:

Անդրադառնալով օրերս Ալիեւի նոր հոխորտանքներին` Նաիրա Մելիքյանն ասաց. «Որեւէ մակարդակում չկա պատասխան, հակազդեցություն` ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ ժողովրդի կողմից: Ալիեւի նման հերթական ծաղրածուն, ախր նա էլ ծաղրածու է եւ ինքն իրենով որեւէ հարց լուծող չէ, այս հաջողություններից, որ իրեն նվեր է տրվել, հարբածի նման գլուխը կորցրած նրա պոռթկումները, հայկական կողմի լռության արդյունք է: Այդ ոչնչությունից ի՞նչ պետք է ակնկալել` զսպվածությո՞ւն, մեծահոգությո՞ւն: Թուրքը երբեք մեծահոգի չի լինում: Մենք ենք մեղավոր: Եթե դու որեւէ բան չես անում քո արժանապատվությունը պաշտպանելու համար, բնական է. ով, ինչ, երբ ուզի`  կանի: Եվ հիմա ինչ-որ անում են մեր հետ, մեր անտարբերության, մեր լռության արդյունքն է»,-ասաց տիկին Նաիրան:

Զոհված զինվորի մայրը դժգոհ է նաեւ, իր իսկ բնութագրմամբ, ծույլիկ ընդդիմությունից, որը պառակտված է եւ այդպես էլ չի միավորվում, իր ոչ արդյունավետ մարտավարությունից հետեւություններ չի անում: Նա չի ընդունում նաեւ հանրության անտարբերությունը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այո, ընդդիմությունը սատկել է, ժողովրդի ակտիվ մասը անորոշ վիճակում է, մտավորականներն էլ իրենց թասիբը կորցրել են։ Հայրենասեր ընդդիմության կարիք կա։

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031