«Դինամո» մարզահամալիրում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը 74 կգ․ քաշային կարգում չեմպիոն է ճանաչվել իջևանցի մարզիկ Հրայր Ալիխանյանը։ Մարզիկը չեմպիոնի կոչմանն արժանանում է 4-րդ տարին անընդմեջ։ Հրայր Ալիխանյանի մարզիչ Արսեն Հովակիմյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի մարզիկը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։
«Հրայրն ազատ ոճի ըմբշամարտով զբաղվում է 13 տարի։ Նախորդ տարի դարձել է աշխարհի առաջնության 23 տարեկանների 3-րդ մրցանակակիր և Եվրոպայի փոխչեմպիոն։ Մեծ հույսեր ենք կապում 2023թ-ին կայանալիք աշխարհի առաջնության հետ։ Մեր նպատակը օլիմպիական խաղերի ուղեգիրն նվաճելն է»,-նշեց Հովակիմյանը։ Հավելենք, որ Հրայր Ալիխանյանի մարզիչներն են հանդիսանում Արսեն Հովակիմյանը և Գառնիկ Շահնազարյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Իջևանի մարզադպրոցի