Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոլկովի տեղակալն ասաց, որ չեն կարող երաշխավորել մեր շարժը, քանի որ Լաչինի միջանցքում կանգնած ադրբեջանցիների կողմից հնարավոր են այնպիսի սադրանքներ, որ կորցնենք մեր հայրենակիցներին»

Դեկտեմբեր 26,2022 20:50

Այս պահին «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» 2022 նախաձեռնության անդամները, որոնք պետք է մեկնեին Ստեփանակերտ՝ ամանորյա նվերներ ու հյուրասիրություն մատուցելու արցախցի երեխաներին, դեռեւս գտնվում են Տեղ համայնքի անցակետի մոտ:
Նրանցից չորսը հանդիպեցին ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալի հետ՝ առանց (ռուսները պնդել էին, որ լրագրողների ներկայությամբ իրավունք չունեն բանակցելու) լրագրողների։

Նախաձեռնության ղեկավար Սամվել Մովսիսյանը խաղաղապահների ղեկավարության ներկայացուցչի հետ քննարկումից հետո ներկայացրեց, որ թե ինչ են խոսել։ Նա ասաց, որ ներկայացրել են իրենց պահանջը։

«Ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարի Վոլկովի տեղակալն ասաց, որ չեն կարող ապահովել մեր անվտանգ այցը Արցախ։ Զգուշացրեց, որ այնտեղ կարող է լինել լարված, վտանգավոր իրավիճակ, որը կարող է կառավարելի վիճակից դուրս գա եւ դրանով կարող է ավելի վնասենք այս վիճակին։ Ասաց, որ չեն կարող երաշխավորել մեր այցը, որովհետեւ հնարավոր է այնպիսի սադրանքներ լինեն այն կողմում (նկատի ունի ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստների հատվածում Ն․Բ․) , որ հնարավոր է կորցնենք մեր հայրենակիցներին։

Նաեւ ասացին, որ այս պահին քննարկումներ են գնում ամենաբարձր մակարդակով հենց այս խնդրի շուրջ, եւ ասացին, որ սպասենք պատասխանի։ Իրենց տեղեկացնելով այդ ղեկավարության մեկ հրամանը ամբողջապես լուծելու է այս հարցը վերջնական, այլ ոչ թե մեկ-երկու անգամ բացեն կամ փակեն»,-ասաց Սամվել Մովսիսյանը։

Նրա պատմելով՝ ռուսական կողմից ասել են, որ պահանջները, եթե ներկայացնեն վերադասին, սա էլ իր վերադասին՝ մինչեւ ամենավերին օղակը, նոր այնտեղից պատասխանի պիտի սպասեն, ինչը օրեր է տեւելու։

Նախաձեռնության անդամներն առաջարկել էին խաղաղապահներին, որպեսզի նրանք ապահովեն իրենց ազատ տեղաշարժը միջանցքով, բայց այն պայմանով, որ ադրբեջանցիները հետ կքաշվեն ճաղերի հետեւ, որպեսզի հայկական խումբն անարգել տեղաշարժվի։ Այս պայմանը ռուս խաղաղապահները մերժել են․ «Իրենք ասացին, որ պատրաստ են փոքր հնարավորության դեպքում մեզ ուղեկցել, բայց չեն կարող երաշխավորել, որ որեւիցե կրակային հատվածներ չեն կարող լինել այն կողմից։ Իրենց մանդատի մեջ չկա կրակել, վերցնել, ուժով տանել»։

Մովսիսյանի փոխանցմամբ՝ խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալն ասել է, որ իրենք չեն խոստացել, որ այսօր միջանցքը կբացվի, ընդամենն ասել են, որ այսօր կարեւոր հանդիպում է լինելու։ Հավանաբար, նկատի ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցությունը:

Նախաձեռնության անդամներն քննարկեցին, թե ինչ են փոխանցելու ռուս խաղաղապահ առաքելության ղեկավարությանը, ապա այն փոխանցեցին ռուսներին՝ երկար սպասել չեն կարող, քանի որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնա ե՛ւ Հայաստանի կողմում ե՛ւ՝ արցախյան, եւ մեր համբերությունը ժամերի հարց է, պետք է արագացնեն, ճանապարհը բացեն։

Արցախից տեսակապի միջոցով նախաձեռնության անդամների հետ զրույցում հայտնեցին, որ պայման են դրել ռուս խաղաղապահների առջեւ՝ ճանապարհը բացել, եւ այնտեղ ադրբեջանցի չպետք է լինի, 48 ժամ ժամանակ են տվել, որից 12 ժամն անցել է, նաեւ պահանջել են, որ խաղաղապահների հրամանատարը հանդիպի արցախցիների հետ։

Այս պահին նախաձեռնության անդամները, քանի որ չկարողացան անցնել ճանապարհը, որոշեցին վերադառնալ Գորիս, մի փոքր էլ սպասել, քննարկել իրենց հետագա քայլերը։

Լուսապատճենները՝ FactorTV-ի ուղիղ եթերից

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031