Ալմաթիում այսօր մեկնարկեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Կանայք մեկնարկային եւ երկրորդ օրը խաղում են 4-ական, երրորդ օրը` 3-ական պարտիա: Հայաստանից, որը ներկայացնում են չորս շախմատիստուհիներ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը չորս հնարավորից 3,5 միավորով առայժմ բաժանում է 2-ից 6-րդ տեղերը: Մարիամ Մկրտչյանն ունի 2,5, Լիլիթ Մկրտչյանը`2,0, իսկ Սուսաննա Գաբոյանը`0,5 միավոր:
Վաղը շախմատիստուհիները կխաղան եւս չորս պարտիա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ