Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելով ԲԴԽ-ն չփաստեց արդարադատության մահը Հայաստանում». Երվանդ Վարոսյան

Դեկտեմբեր 26,2022 19:30

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտման հիմքով:

«Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննեց արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գ․ Մինասյանի որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Ըստ ներկայացված հիմնավորումների՝ դատավորի կողմից թվով 4 քաղաքացիական գործերով կայացված վճիռները հրապարակվել են և Հայցվորին տրամադրվել 1-ից 2 տարի ուշացմամբ, ինչի արդյունքում խախտվել են օրենքով սահմանված դատավարական իրավունքի նորմերի պահանջները:

Ելնելով վերոգրյալից՝ Խորհուրդը որոշեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշման կայացմանը մասնակցել է Խորհրդի 8 անդամ, խախտման որոշումն ընդունվել է միաձայն, սակայն տույժի տեսակին դեմ են քվեարկել Խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը և Անի Մխիթարյանը»։

Երվանդ Վարոսյան

Այս առիթով փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելով` ԲԴԽ-ն չփաստեց արդարադատության մահը Հայաստանում։ Դա փաստված է արդեն վաղուց։

Բայց Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, այն էլ շիտակ ու հայրենանվեր գործունեության համար, դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է։ Իսկ անբարոյականությունը ցմահ խարան է։

Հ.Գ. Այս խարանի տակ մնացին նաև Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի առիթ ու պատճառ դարձած փաստաբանները, ովքեր Ռուբեն Մելիքյանի արդար գնահատականին ուղիղ պատասխանել անկարող, ընտրեցին նրա ընտանիքին խփելու տարբերակը։

Շնորհավորում եմ Աննա Փիլոսյանին։ Աստված բոլորիս մեր սրտով տա»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031