Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովում փաստել է, որ ԱՊՀ անդամ երկրների միջև առաջ են գալիս տարաձայնություններ, այնուամենայնիվ, կա համագործակցության պատրաստակամություն:
«ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ուղղությունը անվտանգության և կայունության պահպանումն է Եվրասիական տարածաշրջանում: Ցավոք, այդ ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին դրսից, տարեցտարի աճում են,- ասել է Պուտինը:- Պետք է նաև խոստովանել, ցավոք, որ Համագործակցության անդամ պետությունների միջև առաջ են գալիս նաև տարաձայնություններ: Գլխավորը, սակայն, այն է, որ մենք պատրաստ ենք համագործակցության և կհամագործակցենք»:
Պուտինի խոսքով՝ անգամ եթե առաջ են գալիս որոշ խնդրահարույց հարցեր, ԱՊՀ անդամ երկրները ձգտում դրանք լուծել ինքնուրույն, միասին, համատեղ՝ միմյանց ցուցաբերելով ընկերական օգնություն և միջնորդական աջակցություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ