«Ա1+». «Ադրբեջանը այդ խաղերը տալիս է, որ այդ միջանցքը ստանա՝ չգիտակցելով, որ այդ միջանցքը որևէ պարագայում չի ստանա»,- ասում է «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։
Հարցին, թե ինչ ճանապարհով պետք է շարժվել Արցախի հարցը լուծելու համար՝ Սամվել Բաբայանը նշեց․ «Պետք է ստիպել, որ ՄԱԿ-ի 7-րդ գլխով Ղարաբաղը դառնա միջազգային սուբյեկտ, և Ադրբեջանը չկարողանա ասել, որ դա իր ներքին խնդիրն է»։
Արցախի առաջին պաշտպանության նախարարը նշում է, որ տարածաշրջանը լարված է, և Ադրբեջանը կդիմի պատերազմի․ «Այն, ինչի գնում է այս տարածաշրջանը, շատ դաժան է լինելու»։
Հարցին, թե արդյոք խորհրդարանական ուժերն ու իշխանությունը գիտակցում են պահի լրջությունը և արդյոք կատարում են համապատասխան քայլեր, Բաբայանը նշեց․ «Ես չեմ տեսնում, որ ո՛չ իշխանությունը, և ո՛չ ընդդիմությունը ցանկանա փոխել ինչ-որ բան և գնա նպատակային այդ խնդիրները լուծելու»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: