Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամ համաձայնում ենք ադրբեջանաթուրքական բոլոր պահանջներին, կամ՝ փորձում ենք ժամանակ ստանալ. Տարոն Հովհաննիսյան

Դեկտեմբեր 26,2022 17:44

«2020-ի պատերազմի ավարտից հետո հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցությունները փակ ձեւաչափով են ընթանում, դրանց ընթացքից մենք ոչինչ չգիտենք. կիմանանք, երբ կողմերի միջեւ որեւէ փաստաթուղթ ստորագրվի, որոնցից մեկն, ինչպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց, Պրահայում ստորագրվել է՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի համաձայնության հիման վրա»,- «Մեդիա կենտրոնում» այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի փակ լինելուց ի վեր տեղի ունեցող զարգացումներին:

Խոսելով Մոսկվայում կայացած ԱԳ նախարարների հանդիպման մասին, որին հայկական կողմը չմասնակցեց, իսկ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ այդ մասին տեղեկացել է ոչ թե պաշտոնական խողովակով, այլ մամուլից ու հավելեց՝ բանակցություններից որեւէ կողմի ցանկացած հրաժարումը էլ ավելի կբարդացնի հենց այդ կողմի վիճակը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը համեմատության տարավ. «ՌԴ-ն ինքն էլ հրաժարվում է Ուկրաինայի հետ բանակցություններից»: Նա հավելեց, որ յուրաքանչյուր պետություն իր քայլերը անում է իր շահերից ելնելով ու նույն ՌԴ-ն Դոնեցկի, Լուգանսկի հարցերում այլ մոտեցում ունի, Արցախի հարցում՝ այլ, Ուկրաինային այլ կերպ է վերաբերվում, Հայաստանի պարագայում այլ վերաբերմունք է ակնկալում եւ այլն: Ըստ բանախոսի, խնդիրը ոչ թե համընդհանուր արդարության սկզբունքների մեջ պետք է դիտարկել, այլ տվյալ իրավիճակում՝ տվյալ պետության շահերի: Եվ այս առումով, հայկական կողմի ներկայացրած մոտեցումը՝ քանի դեռ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները՝ փակելով Բերձորի միջանցքը, քննարկելու բան չեն տեսնում, ինքը բավական դրական է գնահատում:

«Մենք այս պահին չունենք որեւէ նպաստավոր իրադրություն՝ մեր օգտին որեւէ խնդիրներ լուծելու: Ունենք երկու տարբերակ՝ կամ այս պահին ամբողջովին համաձայնել մեզ առաջարկվող ադրբեջանական եւ թուրքական լուծումներին եւ որին միջազգային որեւէ խաղացող մեզ օգնելու եւ դիմակայություն առաջացնելու, մեղմ ասած, որեւէ ցանկություն չունի, կամ՝ փորձենք ինչ-որ ժամանակ ստանալ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031