Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սարքավորումները պատշաճ վիճակում չեն եղել. Արարատում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Դեկտեմբեր 26,2022 17:18

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասում (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ):

Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում ոչ միայն խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ, այլև արտադրական շինությունների կառուցվածքին, դասավորվածությանը ներկայացվող պահանջները․

  • չի ապահովվել արտադրական շինությունների լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,
  • սարքավորումները, գործիքները չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում,
  • արտադրամասն ապահովված չի եղել աշխատակիցների համար հանդերձարաններով, լվացարաններով՝ տաք և սառը ջրով,
  • արտադրամասում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ, ինչպես նաև կոշիկներ, սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր,
  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
  • աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր, նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031