Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից հետո սանավիացիայի ուղղաթիռով Երևան տեղափոխված երեխաները շարունակում են բուժում ստանալ

Դեկտեմբեր 26,2022 16:32

Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաները շարունակում են բուժվել Հանրապետության միակ մանկական պոլիտրավմայի կենտրոնում: Չնայած եղանակային վատ պայմաններին ու մառախուղին՝ բուժկենտրոնի բժիշկները երեխաներին սանավիացիայի ուղղաթիռով են տեղ հասցրել: Ամեն վայրկյանը թանկ էր:

Երկու կյանք խլած վթարից 10-ամյա աղջնակը ստացել է գանգուղեղային տարբեր վնասվածքներ, գանգի կոտրվածք, արյունազեղում, թոքերի երկկողմանի սալջարդ, ձախակողմյան թոքի պատռվածք, ողերի կոտրվածքներ, ձախ բազկոսկրի կոտրվածք: Բուժկենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, 2-3 աստիճան կոմայով, միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Այժմ շնչում է ինքնուրույն, առկա է քիչ, բայց դրական դինամիկա: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում նաև նյարդավիրաբուժական, կրծքային վիրաբուժական ու վնասվածքաբանական բաժանմունքների մասնագետների կողմից:

6-ամյա տղայի մոտ էլ առկա էր գանգուղեղային վնասվածներ, ուղեղի ցնցում: Նյարդավիրաբուժական բաժանմունքի հմուտ մասնագետների ջանքերի շնորհիվ տղան դուրս է գրվել բուժկենտրոնից:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031