Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է խմբի կողմից կեղծ արտարժույթ պահելու և իրացնելու դեպք. 2 անձ կալանավորվել է

Դեկտեմբեր 26,2022 16:23

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի լիարժեք բացահայտման նպատակով։

Մասնավորապես, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համագործակցության արդյունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով՝ համատեղ ձեռնարկված միջոցառումների ընթացքում, միաժամանակ մի քանի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Նույն օրը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու կամ ձեռք բերելու կամ դրանք իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով Գ.Հ-ն, Ջ.Բ-ն և Ա.Զ-ն ձերբակալվել են։ Վերջիններիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Իրականացված համակողմանի քննության արդյունքում պարզվել է նաև, որ Գ.Հ-ն 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրացնելու նպատակով Ա.Զ-ին է տվել տարբեր արժույթներով ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք վերջինս իր հերթին իրացրել է տարբեր անձանց:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների հիման վրա երկու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031