«Ազատություն». Ռուսաստանը մեծացնելու է Ադրբեջան մատակարարվող գազի ծավալները։ Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Ադրբեջանի հետ մեր մատակարարումներն ավելացնելու պայմանավորվածություն կա։ Այն ձեռք է բերվել, քանի որ այդ երկրում դեռ գազի դեֆիցիտ է նկատվում», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
«Գազպրոմ» ընկերությունը նոր պայմանագրի հիման վրա սկսել էր գազ մատակարարել Ադրբեջան նոյեմբերի 15-ից։ Այդ փաստաթղթի համաձայն՝ մինչև 2023 թվականի մարտ ամիսը Ռուսաստանն Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի։
Ալեքսանդր Նովակը նաև չի բացառել, որ առաջիկայում Ռուսաստանը կարող է մեծացնել գազի արտահանումը Թուրքիայի տարածքով։
Կարդացեք նաև
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: