Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն գլխից հասկացվում էր, որ սրանք պատերազմ են բերելու»․ Հովհաննես Գալստյան

Դեկտեմբեր 26,2022 14:38

«Մենք մի ազգ ենք, որը շատ սրված զգացողություններ ունի անարդարության դեմ»,-«Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը: Նաեւ հավելեց. «Ես կարծում եմ, որ մեր ազգի ամենատարածված գծերից մեկը շահամոլությունն է: Դա գալիս է աղքատությունից, հիմնականում՝ մտքի մտածելակերպից: Բայց անարդարությունը շատ արագ զգում է մեր ազգը, ուրիշ բան է՝ ինչպես է բողոքը դրա դեմ արտահայտում կամ ինչպես է գերադասում է լռել: Ձեզ թվում է, որ երբ երեխա կորցրած ծնողները համագործակցում են սրանց (իշխանությունների-Գ.Հ.) հետ, չե՞ն գիտակցում այս ամենը, անարդարությունը…Իհարկե, գիտակցում են, պարզապես կուլ են գնում, զոհ են գնում շահի»:

Հովհաննես Գալստյանը խոսեց նաեւ իր հետ կապված դատական գործընթացների մասին: Հիշեցրեց, որ վերջին անգամ ուղիղ դիմել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Ասաց, որ եզակի քրեական գործ է, որով կա տուժող եւ տուժողն ինքն է, բայց չգիտես ինչու՝ չկա մեղավոր. «Մեծ վնաս է հասցվել պետական բյուջեին: Այս իշխանությունն ասում էր՝ կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու, բայց ոչինչ չարեց, ու պարզվում է՝ ոչ ոք մեղավոր չէ»: Հովհաննես Գալստյանն ասաց, որ գրառում է կատարելու ֆեյսբուքի իր էջում, ու հույս ունի որ իր այն ընկերները, որոնք ուղիղ շփում ունեն Արգիշտի Քյարամյանի հետ, դա կհասցնեն նրան:

Նրա խոսքով, իշխանությունը տարբեր թեզեր ուներ, որոնք ժամանակ առ ժամանակ հնչեցնում էր, հիմա՝ ռեժիսորի խոսքով, դա այլեւս չի աշխատում. «Հիմա դրանց կրեատիվը պրծել է: Էն գլխից հասկացվում էր, որ սրանք պատերազմ են բերելու: Ու էն, որ ասում էին՝ կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, նշանակում էր, որ իրենք ավելի շատ են թալանելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031