Երեկ առաջին անգամ անցկացվեց «ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻ» միջոցառումը, որը նպատակ ունի ստեղծել նախադրյալներ հասարակության բոլոր ոլորտների ներկայացուցիչների միատեղման, միավորման և փոխադարձ կապի ամրապնդման համար:
Միջոցառման շրջանակներում պարգեւատրվեցին տարաբնույթ ոլորտներում անուրանալի ավանդ ներդրած անձինք և կազմակերպությունները՝ ձևավորելու համար ավանդույթ ազգային միասնության և արժեքների պահպանման և դրանց ամրապնդման համար:
Գնահատանքի եւ պարգեւատրման արժանացածների մեջ էին աշխարհահռչակ հայ մարզիկներ, արցախյան ազատամարտի հերոսներ, հանրահայտ կոմպոզիտորներ, ռեժիսորներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, լրագրողներ եւ այլք։
Գնահատվեց նաեւ «Առավոտի» աշխատանքը, որն ISO սերտիֆիկատ ստացավ՝ որակի կառավարման չափանիշներին համապատասխանության համար