«Ֆրանս Պրես» գործակալությունն անդրադարձել է երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բազմամարդ ցույցին:
«Կիրակի օրը Ստեփանակերտի վերածննդի հրապարակը հեղեղված էր ցուցարարներով, ամբոխի վերևում՝ հսկայական հայկական դրոշը»,- ասվում է հոդվածում:
Գործակալությունը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որ «2020թ. աշնանը վիճում էին Լեռնային Ղարաբաղի շուրջ, վերջերս նոր վեճի մեջ էին Լաչինի միջանցքի շուրջ: «Ադրբեջանցի ակտիվիստները փակել են միջանցքը՝ միակ ցամաքային ճանապարհը, որը կապում է Հայաստանի հետ՝ բողոքելով, ինչպես իրենք են անվանում, անօրինական հանքարդյունաբերության դեմ»:
«Սա միակ ճանապարհն է, որ Արցախը կապում է աշխարհի հետ: Ոչ միայն Հայաստանի. մենք աշխարհի մնացած հատվածին հասնում ենք Հայաստանի միջոցով»,- AFP-ին ասել է Ստեփանակերտի 70-ամյա բնակիչ Դոնարա Գաբրիելյանը:
Կարդացեք նաև
Հոդվածը տարածել են France 24-ը, Al-Mayadeen-ը, Channel News Asia-ն, RFI-ը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ