Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ՝ 7-ամյա Ռաֆիկ Մ-ն։
Երեխան հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 24-ին, ու երբ նրա հարազատներին տեղեկացրել են, որ երեխան մահացել է, փորձել են բժիշկներից պարզել մահվան պատճառը, հիվանդանոցի բժիշկներից Հրաչյա Գրիգորյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու հայտնել, թե մահացած երեխայի հարազատները դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք. կոտրում են հիվանդանոցի գույքը և այլն՝ փորձելով մեղադրել մահացած երեխայի հարազատներին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: