Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս 2 շաբաթվա շրջափակումը առիթ կարող էր լինել աշխարհին ցույց տալու, թե ինչու Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էլիբեգովա

Դեկտեմբեր 26,2022 12:42

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը

Այս երկու շաբաթվա շրջափակումը հիանալի առիթ կարող էր լինել աշխարհին ցույց տալու, թե ինչու Արցախը չի կարող լինել թշնամի պետության կազմում։

Էքզիստենցիալ, գոյաբանական խնդիրը աշխարհին ներկայացնելու համար Հայաստանի իշխանությանը պետք էր՝

1.Չխուսափել միջազգային մակարդակում հանդիպումներից ու բարձրաձայնել ինքնորոշման իրավունքի հարցը, «անջատում հանուն փրկության» սկզբունքը, թշնամու հայատյաց պետական քաղաքականությունը։

2.Կազմակերպել միջազգային մեդիաների մասնակցությամբ ասուլիսներ պետության առաջին դեմքերի մակարդակով, բարձրաձայնել 120 հազար մարդու ազատ տեղաշարժի, կյանքի ու անվտանգության իրավունքների մասին։

3.Հաստատել կապ ու ստեղծել պանթյուրքական վտանգը հասկացող պետությունների ընդհանուր օրակարգ։

4.Տալ հայկական լոբբիին պատրաստ թեզեր և ուղեցույց, համայնքների ներուժը կենտրոնացնել խնդրի բարձրաձայնման վրա ու հանրային տրամադրություններ ստեղծելու վրա։

5.Կոորդինացնել քաղաքացիների ցաք ու ցրիվ խմբերի իրազեկման աշխատանքը տարբեր հարթակներում, դարձնել այն էֆեկտիվ։

Ու ինձ հետո որևէ պաշտոնյա Արցախից չասի, որ Հայաստանը հնարավորը արել ա։ Ես հո լավ գիտեմ, ոնց կարելի էր անել…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031