Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը բարդացնում է բանակցային գործընթացը. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Դեկտեմբեր 26,2022 12:20

Լաչինի միջանցքի շուրջ սրված իրավիճակը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գազուլինը:

«Անկասկած, այնպիսի միջադեպերը, ինչպիսին է Լաչինի միջանցքի շուրջ այս սրացումը, չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում խաղաղության պայմանագրի շուրջ:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը եռանդուն ջանքեր է ներդնում իրավիճակը «գետնի վրա» կարգավորելու ուղղությամբ և ակնկալում է, որ շուտափույթ կերպով կվերսկսվեն համատեղ աշխատանքները կարգավորման բոլոր ուղղություններով:

«Ենթադրում ենք, որ տվյալ դեպքում պայմանագրի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն: Գլխավորը՝ Բաքուն ու Երևանի կարողանան հասնել փոխադարձաբար ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդարացի խաղաղություն տարածաշրջանում», -ասել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին՝ համաձայն հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031