Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուծումը պայթուցիկներ չգնելն ու չօգտագործելն է». Վանաձորի բժշկական կենտրոնը զգուշացնում է

Դեկտեմբեր 26,2022 11:12

Որքան մոտենում են տոները, այդքան մեծանում է ամանորյա պայթուցիկներից ու ճայթռուկներից քաղաքացիների՝ հնարավոր վնասվածքներ ստանալու վտանգներն ու հարցի հետ կապված բժիշկների մտավախությունները:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանը լավ է հիշում ամեն տարվա տոնական հրավառությունների հետեւանքով բժշկական կենտրոն ընդունված երեխաներին ու մեծահասակներին:

Ռուբեն Հակոբյան

«Մեր՝ բժիշկներիս համար շարունակում է խնդիր մնալ ամեն քայլափոխի վաճառվող ամանորյա ճայթուկներն ու պայթուցիկները, որոնք թեպետ օգտագործում են իբր ուրախանալու եւ զվարճանալու համար, սակայն շատ հաճախ այդ ուրախությունը անմիջապես տխրություն է բերում ընտանիքին՝ ունենալով  առողջության համար անդառնալի հետեւանքներ հատկապես երեխաների մոտ»,-հիշում է բժիշկը:

Նախորդ տարվա տոնական օրերին նմանատիպ վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են ընդունվել մեկ տասնյակից ավել քաղաքացիներ: Վնասվածքները եղել են հիմնականում մաշկի, մատների եւ դեմքի այրվածքներ, սակայն գրանցվել  են նաեւ ավելի լուրջ վնասվածքներով դիմած քաղաքացիներ, այն է՝ մատների մասնահատումով.

«Ես շարունակում եմ խնդրել, կոչ անել ու հորդորել մեր համաքաղաքացիներին, որպեսզի նախ իրենք չգնեն այդ պայթուցիկ նյութերը, եւ որ ամենասարսափելին է՝  չտան իրենց մանկահասակ ու անչափահաս երեխաներին: Դրանք չափից ավելի վտանգավոր են, պայթուցիկ սարքեր են, իսկ պայթուցիկը չի կարող անվնաս լինել»,-հիշեցնում է մանկական վնասվածքաբանը:

Նախորդ տարի նման վնասվածքով առաջին երեխան ընդունվել է բժշկական կենտրոն  դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերին մոտ, մատի ամպուտացիայով: 4-ամյա փոքրիկի առողջական վիճակը թեպետ տեղի ու Երեւանի մասնագետների ջանքերով կայունացվել էր, սակայն մատը փրկել բժիշկներին չէր հաջողվել:

Ռուբեն Հակոբյանը աշխատանքային իր գործունեության ընթացքում չի հիշում մի տարի, երբ Ամանորին նման վնասվածքներով տուժածներ չբերվեին հիվանդանոց:

Իսկ սրա լավագույն ու միակ լուծումը պարզապես չգնելն ու չօգտագործելն է:

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031