Ամբողջ 2022 թվականի ընթացքում ես անընդհատ լսում էի այս կարգախոսը, տեսությունը, որը ես պարզապես համարում եմ արդարացում, պատճառաբանություն, քանի որ գաղափարներն ու փաստարկները, որոնք առաջ քաշեցին այս հայեցակարգը, ես հասկացա, որ այն ներկայացնողները հաճախ շփոթում էին մի հասկացությունը մյուսի հետ։ Դրանք այն գաղափարներն են, որոնք փորձում են ձեւացնել, թե ներկայացնում են պատմական հայրենասիրական դպրոց, մի շարք գաղափարներով, որոնք, ինձ թվում է, կապ չունեն այս սուրբ դպրոցի վարդապետության եւ գաղափարախոսության հետ, ոչ միայն կապ չունեն, այլեւ դրանից բացի, կարծես թե հուշում են հարաբերություններ անկապ տերմինների միջեւ՝ մեկ հասկացությունը որպես այլ բան նկարագրելով, հասկացությունները իրար խառնելով եւ շփոթելով: Այդպիսի հասկացություններ են՝ «պետություն եւ պետականություն», «իշխանություններ», որոնք միանգամայն տարբեր բաներ են:
Հաճախ մարդիկ, հատկապես երրորդ աշխարհի երկրներում, շփոթում են իշխող իշխանությունների եւ պետության, պետականության միջեւ՝ ենթադրելով, որ ով ղեկավարում է, ներկայացնում է պետությունը: Մինչդեռ այս սահմանումը հեռու է ճշմարտությունից, քանի որ իշխող ուժին է վերապահված պարտականություն՝ պահպանել, ամրապնդել եւ պաշտպանել պետությունը, պահպանել եւ պաշտպանել նրա սահմանադրությունները, փորձել ամրապնդել ինստիտուտները, զարգացնել դրանք եւ օգնել նրանց առաջընթացին, պաշտպանել իր ժողովրդավարությունը, ամրապնդել իր ազգային զինված ուժերը եւ ազգային անվտանգությունն ու սահմանները, պաշտպանել իր տարածքները եւ պաշտպանել դրանք ցանկացած թշնամանք-ագրեսիաներից, ամեն ինչ անել, որ թույլ չտա իր տարածքների կորուստը, պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները, գաղափարներ, որոնց հետեւում արժե անպայման կանգնել:
Ընդդիմություն դառնալը երբեք չի նշանակում պետության, հանրապետության եւ ազգի դեմ աշխատել. ընդհակառակը, քաղաքական ուժերի ե՛ւ սրբազան իրավունքն է, ե՛ւ երբեմն ամենապարտադիր պարտականությունը, երբ քաղաքական ուժը տվյալ պահին մատնանշում է իշխող իշխանությունների սխալները, դա չի նշանակում, որ նրանք քաղաքական թշնամիներ են։ Իշխող կուսակցությունն իրենց ընդդիմությամբ դառնում է այն հսկիչ ուժը, որը վերահսկում է եւ հետեւում, որ իշխանությունները չշեղվեն իրենց պարտականություններից:
Եվ երբ իշխանությունները հրաժարվում են լսել ուրիշներին՝ պնդելով, որ իրենք ունեն սահմանադրական լիազորություն եւ թույլտվություն որոշակի քայլեր անելու, քանի որ նրանք «տեխնիկական մեծամասնություն» են կազմում, չնայած այն հանգամանքին, որ իրենց քաղաքականությունը կրկին ու կրկին հանգեցրել է պետության քայքայմանը, ջլատմանը, չմատնանշել, բարձրացնել իրենց ձայնը եւ ընդդիմանալ նման քաղաքականությանը, հիմա դա նշանակում է, նույնիսկ համազոր է, որ կհրաժարվեն իրենց պարտականություններից: Երբ իշխանությունը կրկին ու կրկին չկարողացավ պահպանել մեր ազգային շահերը, երբ հանրապետությունը խարխլված է, թուլացած իշխող իշխանությունների քաղաքականությամբ, ժամանակն է դառնալ ՀՍՏԱԿ ընդդիմություն:
Կարդացեք նաև
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
24.12.2022