ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին:
ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի: Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը:
Հ.Գ. Վաղը (ամսի 26-ին) ժամը 19:00-ին պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց)։