Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը
«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ցանկանում ապրել Ադրբեջանում, աշխարհում ոչ ոք չի կարող նրանց ստիպել…»։ Գիտե՞ք ով է այս խոսքերի հեղինակը: Երևի չհավատաք, բայց նա Ադրբեջանի ժողովրդական գրող Ռուստամ Իբրահիմբեկովն է, ով այդ մասին բարձրաձայնել է 2013թ. հունիսի 13-ին եվրոպական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ…
Այդ խոսքերից հետո Իբրահիմբեկովն Ադրբեջանում ոչ միայն հայտարարվեց «ազգի դավաճան», այլև երբ Մոսկվայում նա մահացավ, պաշտոնական Բաքուն օրեր շարունակ խոչնդոտեց գրողի դիակը տեղափոխել հայրենիք…
…Իբրահիմբեկովը ճիշտ էր, իսկ հակառակը պնդողները՝ սխալ: Ապացույցը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքն է…