Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբեր 25,2022 22:16

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։

Արարողությանը ներկա էր ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։

Հավարտ արարողության՝ Արցախի պատվիրակությանն ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հանդիպմանը պատվիրակության անդամները Հայոց Հայրապետին մանրամասներ ներկայացրեցին Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղված իրավիճակի առնչությամբ, ինչը հանգեցրել է արցախցիների կենսական իրավունքների ոտնահարմանը և արցախահայությանը կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։

Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ զրուցակիցները քննարկեցին իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առնչությամբ կարևորելով համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովելու Արցախին և արցախահայությանը:

Հայոց Հայրապետը տեղեկացրեց նաև, որ բոլոր եկեղեցիներում, հընթացս կիրակնօրյա Սուրբ Պատարագների, կկատարվի խաղաղության աղոթք հանուն Արցախի։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031