Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը:
Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:
Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։
Կարդացեք նաև
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է։