Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկում է համաժողովրդական մեծ հանրահավաքը։ Այս պահին Վերածննդի հրապարակ են մոտենում մեծ թվով քաղաքացիներ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօր ժամը 14:00-ին Ստեփանակերտում մեծ հանրահավաք է կազմակերպվելու։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ է արել բոլոր արցախցիներին ընտանիքներով գալ Վերածննդի հրապարակ՝ միավորվելու եւ աշխարհին ասելու՝ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, պատմությունը, արժանապատվությունն ու ապագան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են բնապահպաններ, փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ, եւ այսպիսով ադրբեջանցիները շրջափակման մեջ են պահում Արցախը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ