Գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է գրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ է նշանակվել Շուշանիկ Ղուկասյանը՝ 3 տարի ժամկետով։