Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Արցախը պետք է պատրաստ լինեն զարգացման ցանկացած տարբերակին և օգուտներ քաղեն ցանկացած պարագայում. Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 24,2022 23:40

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իլհամ Ալիևը այս իրավիճակը հաղթահարելու երկու տարբերակ ունի.

1.Չհակադրվելով միջազգային կարծիքին՝ գնալ Լաչինի միջանցքի խնդրի հանգուցալուծման` որոշակի դիվիդենտներ շահելով ապագա բանակցություններում։

2. Ավելի սրել իրավիճակը և միջազգային հանրության հետ մտնել կոշտ հակադրության դաշտ։

Համոզված եմ, որ ՌԴ-ն չի ուզում միակ հակադրվողը լինել աշխարհին և ամեն ինչ անելու է Ադրբեջանին նույն հարթություն ներքաշելու համար: Պուտին-Ալիև այսօրվա հեռախոսազրույցը, Լաչինի միջանցքը չհիշատակելով և միայն ՀՀ սահմաններից խոսելով, դրա հիմնավորումն է։ Կգնա՞ Իլհամ Ալիևը սրման, թե՞ ոչ` ցույց կտա ժամանակը: Ես կարծում եմ՝ չի գնա, որովհետև հասկանում է, որ 90-ականներին ՀՀ-ն փայլուն հաղթանակ ունենալով` չկարողացավ դիվանագիտական հարթության մեջ ամրագրել, ինքն էլ հաղթանակը հիմա ամրագրելու շատ լուրջ խնդիրներ ունի:

Չնայած Ադրբեջանը ՄԱԿ-ի որոշումները ունենալով է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, բայց արել է նույն միջազգային օրենքների կոպիտ ու ամբողջական խախտումով` ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով, ինչն էլ աշխարհը չի ընդունում ու մերժում է։ Հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է պատրաստ լինեն զարգացման ցանկացած տարբերակին և օգուտներ քաղեն ցանկացած պարագայում, որի հնարավորությունը, միասնական և սթափ աշխատանքի դեպքում, անկասկած ունենք։ Բարեբախտաբար մենք այլևս մենակ չենք։ Թող Աստված օրհնի Հայաստանը և Արցախը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031