Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին Մարինե Կ․-ն դիմում է ներկայացրել, որ ամուսինը` Ռոբերտ Օ․-ն ծեծի է ենթարկել իրեն`պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ դեկտեմբերի 19-ին Եղվարդի խճուղի 1 հասցեում գործող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի տեսանկարահանման հրապարակում իր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ:
Ռոբերտ Օ․-ի նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում: Կատարվում է նախաքննություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ