Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական պաշարների ապօրինի արդյունահանման դեպքեր՝ «Սևան ազգային պարկ»-ին պատկանող հողամասերում․ վարույթ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում

Դեկտեմբեր 24,2022 22:50

Aravot.am-ի տեղեկություններով՝ «Սևան ազգային պարկը թալանում են, հասցրեք վարչապետին» վերտառությամբ տեսանյութի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն տվյալներ է պարունակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկի, Կարմիր աղբյուր կոչվող տարածքին հարակից շրջանում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող հողամասերում բնական պաշարներն ապօրինի օգտագործման, խոշոր չափերի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական անփութություն դրսևորելու վերաբերյալ։ Դա հանգեցրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող հողամասերում բնական պաշարների ապօրինի արդյունահանման և բնական միջավայրի ամբողջական խախտման:

Այս մասին ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժին գրություն է ստացվել։ Դեկտեմբերի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում։ Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Էդ.Գ․-ն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների իրականացման շրջանակներում ուսումնասիրել է «Սևան ազգային պարկը թալանում են, հասցրեք վարչապետին» վերտառությամբ «yotube.com» կայքի հրապարակումը։ Այն պարունակում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկի, Կարմիր աղբյուր կոչվող տարածքին հարակից շրջանում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող հողամասերում բնական պաշարների ապօրինի օգտագործման, խոշոր չափերի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ տեղեկություններ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի 1-ին մասի և 446 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031