«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Ռուբեն Վարդանյանի գնալով, միջանցք տալով, հող տալով, փող տալով, անցակետերի համաձայնելով, վերջապես Արցախը ամբողջությամբ տալով պետք ա պրծնենք՝ սխալվում եք ահավոր։ Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ Ալիևի այսօրվա ելույթը, նայել առնվազն վերջին երկու տարվա գործընթացներին։
Շատ պարզ հաշվարկ է, որ Ալիևը փորձում է առավելագույնս օգտագործել իրեն ընձեռնված պատմական պահը՝ անելու առավելագույնը։ Ցանկացած զիջում շատ հստակ ընկալվում է որպես թուլություն ու նոր զիջում ուզելու առիթ։ Շատ հստակ չոր հաշվարկ է։ Մնացածը էմոցիոնալ ու մանիպուլյատիվ նյութեր են զուտ։ Առիթներ իրենք միշտ էլ գտնելու են։ Չլինի Վարդանյանը՝ կլինի մեկ ուրիշը կամ մեկ այլ բան։
Մյուս մանիպուլյացիան այն է, երբ գործողությունները կտրում են ժամանակային կոնտեքստից։
Դրա օրինակներից են. «Բա ինչո՞ւ մինչև Վարդանյանի գնալը չէին փակում» (Լո՞ւրջ․ մարտին գազը փակելը, Փառուխը և այլն Վարդանյանի ժամանա՞կ էր։ Դեռ չեմ ասում դրանից առաջ եղածները։ Բա այլ գործոններ չկա՞ն, որ հենց հիմա է։ Բա Ուկրաինա՞ն, ՌԴ-Արևմուտքը և այլն),
Կարդացեք նաև
«Առաջ հզոր էինք, դրա համար չէին հարձակվում» (Լու՞րջ. իսկ որ Ադրբեջանը դեռ այսքան ուժեղ չէր, նավթի փողերը 2006-ից սկսեցին նոր հոսել մեծ ծավալով, զենքերը հետո սկսեցին առնել, Թուրքիան այսպիսի թոփ խաղացող չէր, միջազգային իրադրությունը այսքան խառը չէր, ՌԴ-Արևմուտք, հեչ չէ՞)։
Կարող եմ երկար շարունակել։ Ամեն դեպքում եթե խոսքը կոնկրետ Ռ. Վարդանյանի մասին է, ապա նաև ավելացնեմ, որ անկախ իր անձի, նախկինում ասած կամ չասածների վերաբերյալ ձեր վերաբերմունքի՝ ինքն այսօր իր կապերով կարողանում է խնդիրը դուրս բերել միջազգային թոփ լրատվականներ։ Մի հատ հիշեցրեք նախկինում քանի հոգուց էր ասենք Ռոյթերսը հարցազրույց վերցրել, մյուսները և այլն։
Չեմ կարծում, թե ամենալավ պահն է այս ուղղությամբ ձեր ջանքերը ուղղելու։ Թերեւս ավելի կարևոր բաներ կան, թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Ադրբեջանի առիթները պատճառների հետ մի խառնե՛ք։