Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ անհայտ անձինք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տեղափոխել են Հաղթանակ թաղամաս 53 տեղամասի 5 հասցեում գտնվող արջին։
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչությունից ստացված դիմումը, որ որպես միջնորդ` Գևորգ Ս․-ն բնապահպանության և ընդերքի տեսչություն դիմում է ներկայացրել Հաղթանակ թաղամաս 53 տեղամասի 5 հասցեում գտնվող արջին տեղափոխելու համար, սակայն բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցների՝ վերոհիշյալ հասցե այցելության ժամանակ պարզվել է, որ անհայտ անձինք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով նշված հասցեից տեղափոխել են արջին:
Այս մասին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն։
Այժմ կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ