Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայրամովի հետ զուգընթաց վերջին մի քանի օրերին Ռուբեն Վարդանյանի դեմ արշավ է նկատվում նաև Հայաստանում»․ Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 24,2022 21:20

«Դժվար կլինի ադրբեջանիցների գործողությունները և շարժառիթները մեկնաբանել, հատկապես երբ բազմաթիվ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում»,- Aravot.am-ի հարցին՝ Ռուբեն Վարդանյանի գործողություններից ինչո՞ւ է ջղաձգվել Ջեյհուն Բայրամովը, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, հայտարարեց․ «Այսօր մեր տարածաշրջանում օտար տարրեր կան։ Նկատի ունեմ Ռուբեն Վարդանյանին։ Նրա գործունեությունը կրում է հանցավոր եւ արկածախնդիր բնույթ։ Կարծում ենք, որ սրան պետք է վերջ դրվի։ Որքան արագ այս անձը հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի իր համար։ Նա առաջին հերթին վնասում է տեղի բնակչությանը, նրանց վերաինտեգրմանը, քանի որ մինչև նրա հայտնվելն արդեն դրական շփումներ են եղել, և կարծում եմ՝ նրա գործոնը վնասական և ապակայունացնող ազդեցություն ունի»։

Գեղամ Մանուկյան

Ըստ Գեղամ Մանուկյանի՝ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններում, և այս առումով շատ դժվար է մեկնաբանություններ տալը։ Պատգամավորը շարունակեց․ «Ամեն դեպքում ադրբեջանցիներին երևի անհանգստացնում է Ռուբեն Վարդանյանի` Արցախում լինելը, և կարծում եմ՝ արցախահայությունը և որևէ մեկը քաղաքական տուրք չպետք է տա դրան։ Բայց ևս մեկ անհանգստացնող գործոն պետք է մատնանշեմ։ Բայրամովի հետ զուգընթաց վերջին մի քանի օրերին Ռուբեն Վարդանյանի դեմ արշավ է նկատվում նաև Հայաստանում։ Չեմ կարող մեկնաբանել, քանի որ սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերություններում խիստ մտահոգիչ և անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031