«Մի պատառ էլ սպասեք, ամսի 26-ին իմանալու ենք ճանապարհների բաց ու փակ լինելը»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց արցախցի ցուցարարներից Սոսե Բալասանյանը։
Նա նշեց, որ պետք չէ խուճապ տարածել, քանի որ ինքն իրենց տանն է, «լոխ լավա, տաք-տաք չայ եմ խմում»։ Նաև հայտնեց, որ կապի խնդիր են ունեցել, այդ պատճառով էլ ուղիղ եթերներն ընդհատվել են։
Հիշեցնենք՝ դեպի ռուս խաղաղապահների անցակետ երթի ժամանակ արցախցիները հայտարարեցին, որ եթե այսօր էլ ճանապարհը չբացվի, իրենք գործողություններ են անելու օդանավակայանի մոտակայքում։
Կարդացեք նաև
Սոսե Բալասանյանը ճանապարհի բացվելու առիթով ասաց․ «Մի պառատ էլ համբերեցեք, երևի Աստված մեզ հետ լինի, լույս ու ճանապարհ բաց կանի և այդ ամենը էլ չի փակի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հրայր Բադալյանի ֆեյսբուքյան էջից