Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդաշնակ «համախմբում»՝ «Թագադրման մեսա» խորագրի ներքո

Դեկտեմբեր 24,2022 19:58

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ բացառիկ համերգային ծրագիր՝ Մոցարտ «Թագադրման մեսա» խորագրով: Մասնակցում էին Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) եւ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան):

Ծրագրում՝ Ալան Հովհաննես «Արեւագալի երգ», Դավիթ Հալաջյան «Տէր, եթե զշրթունս իմ բանաս», «Դոմինուս Դեուս», Երվանդ Երկանյան«Հավուն, հավուն», Միլոր «Ուբի Կարիտաս» եւ Մոցարտ Laudate Dominum, «Թագադրման մեսսա»:

Մեներգիչներն էին՝

Նելլի Քալաշյանը (սոպրանո),

Մարգարիտա Սարգսյանը (սոպրանո),

Վիկտորիա Մելքոնյանը (մեցո սոպրանո),

Գուրգեն Պողոսյանը (տենոր),

Միքայել Սարգսյանը (բաս),

դիրիժորը՝ Հովհաննես Միրզոյանը:

Դիրիժորն ասաց, որ երջանիկ է նույն բեմում լինել իր սիրելի սաների հետ, որոնք առանձին կոլեկտիվներ են ղեկավարում եւ հասուն խմբավարներ են, ինչպես նաեւ, նրա ձեւակերպմամբ՝ գեղեցիկ մենակատարների, միջազգային մրցույթների դափնեկիրների հետ: Համերգը եզրափակվեց Մոցարտի գեղեցկագույն ստեղծագործություններից մեկով՝ «Ավե վերում կորպուս»-ով:

Ունկնդիրն արժանի էր նման յուրահատուկ համերգային ծրագրի, ինչի համար «վարձահատույց» եղավ ջերմ ընդունելությամբ եւ բրավոներով: Ի դեպ, լեփ-լեցուն դահլիճում բավականին շատ էին օտարեկրացիները, հատկապես որ երաժշտությունը համամարդկային լեզու է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031