«Մենք գնում ենք ռուսներից պահանջենք ճանապարհի բացումը»,- արցախցիների՝ դեպի ռուս խաղաղապահների անցակետ երթի ժամանակ հայտարարեց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արցախցիները երթ են անում Լաչինի միջանցքի վերաբացման պահանջով։ Տիգրան Պետրոսյանն ասաց․ «Անվտանգ ճանապարհի ապահովումը ռուսների առաքելությունն է․ նրանք են մեզ խոստացել, պայմանագրի կետով էլ է նշված։ Մենք ուղղակի ռուսներից ենք գնում պահանջենք։ Մենք երեկ ասացինք՝ եթե այսօր ճանապարհը չբացվեց, մենք վաղն ավելի մեծ թվով կգանք։ Մենք մեր խոստումը կատարում ենք, մնաց մեր պահանջներն ավելի ազդեցիկ լինեն։ Եթե այսօր էլ չբացեն ճանապարհը, արդեն մենք միջոցառումներ կանենք օդանավակայանի մոտակայքում»։
Երթի մասնակից արցախցիները նշում են, որ իրենք պահանջում են՝ ճանապարհը բացվի և իրենց բնականոն կյանքով ապրեն։ Ու վստահեցնում են, որ արցախցին կամք ունի․ ոնց կանգնել է, այնպես էլ շարունակելու է տեր կանգնել իր կյանքին ու հողին։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ