Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար:
«Այս շրջափակման վերջնական նպատակը էթնիկ զտումն է, եւ դրա հետ չի կարելի համակերպվել: Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կոնկրետ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ», – հայտարարել է Լյուքսեմբուրգի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար, իրավաբան Ֆրանսի Դերդերյանը, որը բողոքի ակցիա էր կազմակերպել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում