Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ եղել է Բերձորի միջանքի վերաբերյալ փաստաթուղթ շրջանառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Դեկտեմբեր 24,2022 16:49

Բերձորի միջանցքի արգելափակման քննարկման նիստում ՄԱԿ-ի Անվտանգության անդամ պետությունների միջեւ ակնհայտորեն ձեւավորվել էր փոխհամաձայնություն՝ այդ արգելափակումը դադարեցնելու անհրաժեշտության շուրջ: Կա քննադատություն, թե նման կոնսենսուսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող էր նախաձեռնել համապատասխան բանաձեւի ընդունում, ինչը, եթե հաջողվեր, բավականին լուրջ քաղաքական եւ իրավական հիմքեր կստեղծեր Լաչինի միջանցքի վերագործարկման համար:

Քանի որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դեկտեմբերի 23-ին Արցախի պատվիրակության կազմում հանդիպել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ հետաքրքրվեցինք, թե արդյոք փորձել են ստանալ այդ հարցի պատասխանը, թե ինչու Հայաստանը չփորձեց շրջանառության մեջ դնել նման փաստաթուղթ: «Ես տեղեկացված եմ, որ փաստաթղթի շուրջ առաջարկ եղել է՝ եւ ոչ մեկը,-պատասխանեց Գեղամ Ստեփանյանը:- Մի քանի փորձ է եղել: Եվ այսօր էլ դեռեւս բացառված չէ, այդ հնարավորությունն ամբողջապես սպառված չէ: Բայց պետք է հասկանանք, որ այնտեղ ներկայացված են տարբեր երկրներ՝ տարբեր շահերով: Եվ այդ երկրները կարող են որոշակի արգելափակող գործողություններ ձեռնարկել այդ փաստաթղթի ընդունման տեսանկյունից: Կոնկրետ երկրների անուններ չտամ, բայց համենայն դեպս՝ գիտեմ, որ երկրորդ փորձը եղել է, եւ այս պահին էլ այդ ուղղությամբ դեռեւս աշխատանքներ տարվում են»:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրն էր:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lilit says:

    Ռուսաստանն է դեռևս արգելափակում պնդելով որ պետք է եռակողմ ֆորմատով լուծվի ճանապարհի բացման հարցը։ Իսկ իրականում իր համահեղինակությամբ է փակ մնում միջանցքը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031