Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին տասնամյակի ընթացքում շատերը գիտեն, թե ինչպես եմ վերաբերվել Ռուբեն Վարդանյանին ու իր նախաձեռնություններին, հատկապես անգամներ քննադատել եմ իր տարածքային զարգացման նախաձեռնությունների թույլ կողմերը թե՛ հանրային, թե՛ փորձագիտական ձևաչափերով։
Սակայն երբ նա որոշեց Արցախ տեղափոխվել, ու շատերը կասկածամտորեն էին վերաբերվում այդ քայլին, մի կողմ թողնելով իր մոտիվացիան` որոշակի զգուշավոր դրական գնահատանքի արժանի քայլ եմ տեսել դրանում։
Ինձ համար այդ ժամանակ տարօրինակ էր մամուլում ու առհասարակ հանրային խոսությում նրա այդ քայլի վերաբերյալ քննարկման բացակայությունը։ Ես դա վերագրել եմ ինչ-ինչ ներքին մրցակցության կամ քաղաքական հաշվարկների։ Ադրբեջանի ու հիմա արդեն «արևմտյան» (հասկանալ հակառուսական) կողմնորոշմամբ ուժերի վերջին օրերի քննադատությունն ու երեկ նրա` Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցը, կարծում եմ, ամեն ինչ տեղ դրեցին։ Գոնե ինձ համար…
Կարդացեք նաև
Ռուբենն իր քայլով որոշակի առումով խառնել է բոլոր խաղաքարտերը։ Իշխանությունը ոնց որ ցանկանում էր մեղադրել ռուսներին ու վերջնականապես հրաժարվելով Արցախից՝ ավարտին հասցներ Հայաստանի «սահակաշվիլիացումը», ընդդիմությունը՝ Արցախը կորուստը շահարկելով իշխանության գալը, «ռուսներին» Արցախի «մերձդնեստրացումը», և երևի էլի տարբեր պլաններ կարծես խառնվել են։
Վերապահումներով հանդերձ, կարծում եմ, այսօրվա Արցախի շուրջ իրավիճակը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է մի կողմ դնել անցյալից եկած տարաձայնություններն ու ամեն ինչ անել, որ Արցախի շուրջ նորից տեղի ունենա մի համազգային կոնսենսուս (մինուս մեկ) ու կարողանանք մնացած 3 տարուց քիչ ժամանակն իրոք դարձնել այս տխուր ընթացքի բեկման կետը՝ վերհառնումը…