Գյումրու Մանուշյան փողոցի շենքերից մեկում այսօր սպանություն է տեղի ունեցել։
Վարձակալված բնակարանի հյուրասենյակի հատակին ոստիկանները հայտնաբերել են ազգությամբ ռուս, 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին։ Սպանության մեջ կասկածվողը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն, որը, մեկ տարուց ավելի է՝ բնակվում այդ կնոջ հետ։
Ինչպես տեղեկացանք ոստիկանությունից, սպանության վերաբերյալ ահազանգ չի հնչել, ոստիկանները գործընկերներից մեկի օպերատիվ տեղեկություններով են շտապել դեպքի վայր։ Կնոջ վրա եղել են բռնության հետքեր, թեև, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, խեղդամահ է եղել։
Նախնական տեղեկությամբ՝ սիրեկանների միջև վիճաբանություն է սկսվել խանդի հողի վրա, որն էլ դարձել է սպանության պատճառ։
Կարդացեք նաև
37-ամյա կինը Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի վրա գտնվող գիշերային ակումբներից մեկի պարուհին է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ