«Ազատություն». Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն իր լուրջ մտահոգություններն է փոխանցել Հարավային Կովկասում նոր լարվածության կապակցությամբ: Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունը և թույլ տալ ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով: Մակրոնն ընդգծել է տուժած բնակչությանը մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ հասանելիության հրատապությունը:
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները, ըստ Ելիսեյան պալատի, նաև պայմանավորվել են «շահագրգիռ դերակատարների հետ համատեղ շարունակել բանակցությունները տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնելու համար, և առաջիկա շաբաթներին կրկին կզրուցեն միմյանց հետ»:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Լաչինի միջանցքի իրավիճակի առնչությամբ հայտարարել է, թե իր երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքում են հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ: Նա նաև պնդել է, թե Հայաստանը «դեռևս զբաղեցնում է Ադրբեջանին պատկանող 8 գյուղ»:
Կարդացեք նաև
Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: