Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում: Նախագծերը ռազմական դրության ռեժիմ հայտարարելու մասին են:
Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում հստակ կսահմանվեն ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման իրավական հիմքերը, ռազմական դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունները, ի լրումն «Ռազմական դրության մասին» գործող օրենքով նախատեսված միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների՝ ռազմական դրություն հայտարարելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում նոր միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ կսահմանվեն, առավել հստակ և արդյունավետ կդառնան ՏԻՄ-երի և զինվորական կոմիսարիատների կողմից զորահավաքային զորակոչի ընթացքում քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով ծանուցման հետ կապված կառուցակարգերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։