Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն հեռանում է Հարավային Կովկասից, սակայն ձգտում է այնպես անել, որ այդ որոշման պատասխանատվությունն ուրիշները կրեն. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 24,2022 11:27

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում ընդունել է Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովին, որից հետո հայտարարել է, թե ափսոսում է, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ շարունակելու «խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները»:

«Մենք պատրաստվում էինք այս իրադարձությանը, բայց, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով: Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը՝ չմանրամասնելով, թե ինչ խաղաղության պայմանագրի քննարկման մասին է խոսքը, երբ բացառապես թշնամական քայլեր են կատարվում:

Գուցե Լավրովն ափսոսում է իր երկրի կորցրած հնարավորության համար, դա բացառված չէ: Սակայն ամեն բան վկայում է, որ դա Հայաստանի համար հնարավորություն չէր, այլ սպառնալիք, եւ այդ պատճառով Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա: Զարմացնում է նաեւ այն, որ ռուսական կողմը շարունակում է հետեւողականորեն վարել հակահայկական գիծը նույնիսկ այն դեպքում, երբ հասկանում է, որ այն Հայաստանին հեռացնում է Ռուսաստանից: Դա եւս մեկ ապացույց է այն բանի, որ ՌԴ-ն հեռանում է Հարավային Կովկասից, սակայն ձգտում է այնպես անել, որ այդ որոշման պատասխանատվությունն ուրիշները կրեն:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ ««Հայաստանի Հանրապետություն» Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031