Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած քննադատություն այս ճգնաժամային պայմաններում նշանակում է թուլացնել Արցախի առանց այդ էլ խոցելի դարձած դիմադրողականությունը. Ռուբեն Վարդանյանի դեմ պայքարի հայ և ադրբեջանցի շահառուները. «168 ժամ»

Դեկտեմբեր 24,2022 10:44

Լաչինի միջանցքի փակմանը հաջորդած մի քանի օրերի հարաբերական լռությունից հետո իսկական արշավ է սկսվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։

Խոսքը նրա նկատմամբ Ադրբեջանի ու ադրբեջանցիների արշավի մասին չէ, որը դրսևորվում է ամենուր՝ Լաչինի միջանցքի «բնապահպանների» պաստառներից՝ մինչև ՄԱԿ-ի ամբիոն։ Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչությանը, արդեն մի քանի օր է՝ միացել են նաև Հայաստանի «քաղհասարակության» ակտիվ ներկայացուցիչները՝ օղի թորելու արանքում աշխարհաքաղաքականությամբ ու թշնամական թեզերի «փորձագիտական» տարածմամբ զբաղվողներից՝ մինչև պալատական սազանդարների վերածված նախկին դիսիդենտներ։

Խնդիրն այս դեպքում քաղաքական հարթությունում չէ, որտեղ գուցե Ռուբեն Վարդանյանն ունի փորձառության պակաս, կամ, հնարավոր է՝ ենթատեքստային հեռահար նպատակներ։ Այսօր առաջնային է 120 հազար մարդու կենսապահովումը՝ պարենի, վառելիքի, դեղորայքի․․․ բոլոր ռեսուրսների՝ ամեն ժամի խորացող պակասի պայմաններում։

Ակնհայտ է, որ Արցախում այս պահին դժվար է գտնել երկրորդ մեկին, որը Ռուբեն Վարդանյանի ունակությունների հետ համադրելի փորձառություն կարող է ունենալ՝ համակարգերի օպերատիվ կառավարման իմաստով։ Այսինքն՝ այս պայմաններում, ճգնաժամային այս օրերին Ռուբեն Վարդանյանի ներկայությունն Արցախում բացառապես դրական է։ Դրանում համոզվելու համար բավարար է պարզագույն հիպոթետիկ թեստը՝ ի՞նչ կլիներ հիմա Արցախում, եթե այնտեղ չլիներ Ռուբեն Վարդանյանը։

Որքան ակնհայտ է ստեղծված ճգնաժամային պայմաններում Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում ներկայության դրական նշանակությունը, նույնքան տեսանելի է, որ նրա դեմ ուղղված ցանկացած քննադատություն այս պահին, այս ճգնաժամային պայմաններում նշանակում է թուլացնել Արցախի ու արցախցիների՝ առանց այդ էլ խոցելի դարձած դիմադրողականությունը։ Նպատակ, որը միանգամայն հասկանալի ու արդարացված է՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների դեպքում, և նույնքան տարակուսելի, բայց կրկին հասկանալի՝ հայկական «քաղհասարակության», ՀՀ իշխանությունների և մերձիշխանական շրջանակի առանձին ներկայացուցիչների պարագայում։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031