Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Ամանորին նախապատրաստվում են մեծ շուքով: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Դիլիջանի համայնքապետարանից: Քաղաքի փողոցները զարդարվել են տոնական լույսերով, համայնքի կենտրոնում տեղադրվել է տոնածառ:
Դեկտեմբերի 27-ին էլ նախատեսվում է բացօթյա տոնական մեծ համերգ` մայրաքաղաքից հրավիրված երգիչ-երգչուհիների և DJ-ի մասնակցությամբ, հագեցած ժամանակակից լուսային ձևավորումներով: Մինչ դեկտեմբերի 31-ը տեղի կունենան նաև բազմաթիվ այլ միջոցառումներ համայնքապետարանի ենթակայության կառույցների մասնակցությամբ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ