Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր պահանջներն անհապաղ չկատարելու դեպքում պահանջելու ենք ՌԴ դեսպանատան փակումը Հայաստանում». Ցուցարարները սպառնում են շարժում սկսել

Դեկտեմբեր 23,2022 21:33

Այսօր «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը հավաք-երթ էր կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի: Նրանք հայտարարությամբ հանդես եկան Ազատության հրապարակում, այնուհետեւ երթով շարժվեցին ՌԴ դեսպանատուն:

Նախաձեռնության անդամ,  «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Մհեր Կարագոզյանն իր ելույթում ասաց. «Ուղղակի անհնար է լռել, երբ գիտենք, որ ունենք 120 հազար հոգի, որոնք հայտնվել են գերության մեջ, ունենք 350 հոգի, ովքեր ունեն անհապաղ բժշկական օգնության կարիք, որոնք պետք է բուժվեն կա՛մ այստեղ, կա՛մ պետք է օգնություն ուղարկվի այնտեղ: Այսօր ՀՀ սուվերեն տարածքի վրա եղել են խոշոր ականանետերով հարվածներ ու սա տեղի է ունենում ՌԴ լուռ հայացքի ներքո: Ակնհայտորեն ՌԴ հանցավոր գործունեությունը կա՝ կապված իրադարձությունների հետ: Այս պարագայում ճանապարհը փակվել է հենց ռուսական տեխնիկայի միջոցով, ոչ թե 40-50 մուշտակասեր, աղավնասպան այսպես կոչված բնապահպաններն են փակել: Անհնար է, որ նրանք կարողանային հասնել իրենց նպատակներին` իրական խաղաղապահների հսկողության ներքո: Եթե ստանձնել են խաղաղապահ առաքելությունը, ուրեմն պարտավոր են պատասխանատվությամբ կատարել իրենց գործողությունները, ոչ թե կողմնակալությամբ կամ ընտրողաբար մոտենան: Այդ ինչպե՞ս էր, որ ռուսական զորքերը չկարողացան փակել 40-50 հոգի մուշտակասեր բնապահպանների ճանապարհը ու կարողանում են մի ողջ հայ ժողովրդի ճանապարհը փակել իրենց տեխնիկաներով: Սա հանդուրժելի չէ: Մեր պահանջները անհապաղ չկատարելու դեպքում ինքս պահանջելու եմ Ռուսաստանի դեսպանատան փակումը Հայաստանում: Եթե պարտավորությունները չեն կատարվում, անմիտ  Երեւանում ունենալ նման դեսպանատուն»:

Երթով շարժվելիս նախաձեռնության անդամները կոչ էին անում հանրությանը միանալ, բղավում էին՝ «հանդուրժելի չէ 120 հազար հայ գերության մեջ ունենալ ու լռել»:

«Ռուսաստանը, քանի որ չի կատարում դաշնակցային պարտավորությունները, խախտում է հայ-ռուսական բոլոր պայմանագրերը, հետեւաբար Երեւանում ունենալ ՌԴ դեսպանատուն անիմաստ է»,- ասաց Մհեր Կարագոզյանը:

ՌԴ դեսպանատան մոտ նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ եթե ՌԴ-ն իր պարտավորությունները չկատարի, քաղաքական շարժում կսկսեն, որ ռուսական զորքերը դուրս բերվեն ՀՀ տարածքից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արցախցի says:

    Եթե լինեի էթնիկ թուրք կամ անգլոսաքս, կողջունեի վերոնշյալ նախաձեռնությունը և կմիանայի ցուցարարներին։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031