«Ա1+». Մի խումբ արցախցիներ գնացել էին ռուս խաղաղապահների մոտ՝ տանելով բնապահպանական ոլորտին վերաբերող փաստաթղթեր։
Նրանք հայտարարեցին, որ կգան վաղն արդեն երեխաների հետ՝ ավելի մեծ խմբով, եթե մինչեւ ժամը 15-ը ճանապարհը չբացվի, եւ խաղաղապահները պետք է թույլ տան իրենց՝ առաջանալ։
Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի՝ պատրաստվում են գնալ բնապահպան ադրբեջանցիների մոտ եւ փորձել մարդկային լեզվով բացատրել, որ նրանք ճիշտ չեն։
Արցախում չկան բնապահպանական խնդիրներ, իսկ եթե այդ ադրբեջանցիները, իրոք բնապահպան են, կդադարեցնեն ակցիան։
Կարդացեք նաև