Երկու օր է՝ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում Գյումրիում ՝ հատ-հատ կանգնեցնելով բոլոր մեքենաները, զննելով բեռնախցիկները, պահանջելով վարորդների փաստաթղթերը։ Այսօր կեսօրին նման իրավիճակ էր Գյումրու կենտրոնում՝ Հայուհու հրապարակում։
Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը կանխարգելիչ գործողություններ է իրականացնում, իսկ երեկ երեկոյան՝ ժամը 20․00-21․00 հատվածում, կանխարգելիչ աշխատանքներ է կատարել հանցավոր հեղինակություններին, թմրամոլներին բերման ենթարկելու ու ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Մեր տեղեկություններով, տասնյակից ավելի քրեական հեղինակություններ են տարվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ, կամավոր զենք-զինամթերք հանձնելու դեպքեր են գրանցվել, հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, հատկապես մարիխուանա։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ