«Դինամո» մարզահամալիրում պայքարն ավարտեցին նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մասնակիցները: Հայտավորված 84 ըմբիշների պայքարում ըստ քաշային կարգի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Մեջլում Մեջլումյան, 65 կգ՝ Տիգրան Ղազարյան, 70 կգ՝ Հայկ Պապիկյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Մհեր Քոչոյան, 86 կգ՝ Կնյազ Իբոյան, 92 կգ՝ Իգոր Սարգսյան, 97 կգ՝ Խաչատուր Խաչատրյան, 125 կգ՝ Մարտին Սիմոնյան:
Առաջնության արդյունքներով ձեւավորվելու է Հայաստանի հավաքականի կազմը, որը հունվար ամսից սկսած կսկսի ուսումնամարզական հավաքները՝ նախապատրաստվելով Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, մրցաշրջան 2023-ի միջազգային մրցաշարերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ